Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիտողություն արեց տղամարդ պատգամավորներին՝ համբուրվելու համար: Նրա խոսքերով՝ «Հարգելի պատգամավորներ, շատ տգեղ է, երբ առավոտյան տղամարդիկ իրար համբուրում են ամեն օր: Փորձեք այդ ադաթից դուրս գալ: Ես, օրինակ, մեր կուսակցությունում համարյա արգելել եմ տղաներին ամեն օր համբուրվել: Նույն բանն ուսանողներն են անում ինստիտուտներում: Տգեղ է, դուք այստեղ այդ մշակույթը տարածում եք: Մի՛ արեք տենց բան»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց՝ կարեւորը, որ այդ համբույրը Հուդայի համբույր չլինի, մնացածը նորմալ է:
Արամ Մանուկյանը բորբոքվեց՝ միջամտելու համար. «Ես խոսում եմ երեւույթից, որը շատ տգեղ է: Տղամարդկանց՝ ամեն օր իրար հետ պաչելը Վրաստանից եկավ, սիրուն չի: Երեխեքն են տեսնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ