Բանից պարզվում է՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության մեջ են ընդգրկվել նաեւ այս կազմակերպությունները՝ «Սուրբ Սանդուխտ», «Տղամարդիկ», «Կանայք այսօր», «Եղբայրական կազակ խաղաղապահների Բայազետ», «Կույս կանանց միավորում» եւ այլն։ Վերջինս, ի դեպ, տեղեկացրել է, թե շուտով «հայու գենի պահապան միությանն իր դյուցազուն ուխտն են բերելու «Նաիրյան ստինքներ» եւ «Կորով» շարժումները»։
«ՉԻ» – Արթուր Բաղդասարյանի ղեկավարած նոր կուսակցությունն, անշուշտ, ամենահետաքրքիրն ու դիտարժանն է լինելու։ Եթե մի կուսակցության մեջ միավորված են կույս կանայք, նաիրյան ստինքները, տղամարդիկ եւ կազակ խաղաղապահները, այդ կուսակցության գործունեությանը կարելի է հետեւել շուրջօրյա ոեժիմով, ցանկալի է՝ մոտիկից։
Ափսոս միայն, որ համախմբումը թերի է. որքանով տեղյակ ենք՝ «Բիբլիական ոստանի մոմ բռնողներ» ՀԿ-ն (հապավումը՝ ԲՈՄԲ) դեռեւս չի միացել «Հայկական վերածնունդին»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում