Ս․թ․ փետրվարի 23-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 10 248 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5093 տոննայի դիմաց:
Այդ թվում` արտահանվել է 3299 տոննա պտուղ և խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2219 տոննայի դիմաց, 6949 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2874 տոննայի դիմաց։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին