Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը 2013թ. սկսած մոտ 60 դրամաշնորհ է տրամադրել: Այս մասին հայտնել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից: Նշենք, որ պատվիրակության կողմից տրված դրամաշնորհները ոչ նպատակային օգտագործելու հետ կապված երկու քրեական գործ է հարուցվել:
Հայաստանում ԵՄ պատվիրակությունից հայտնել են. 2013թ. հատկացվել է 5, 2014թ.՝ 20, 2015թ.՝ 34 դրամաշնորհ, ընդհանուր առմամբ՝ 59 դրամաշնորհ։ Ըստ դրա՝ դրամաշնորհ ստացողների ցանկը պարբերաբար հրապարակվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքում։
Հարցին՝ արդյոք քրեական գործի հարուցումը կարո՞ղ է հետագայում ազդել հայաստանյան կազմակերպություններին դրամաշնորհ հատկացնելու վրա՝ ԵՄ պատվիրակությունից պատասխանել են, որ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ողջունում է Հայաստանի իշխանությունների համագործակցությունը, սակայն իրավասու չէ մեկնաբանել ընթացքի մեջ գտնվող քրեական գործը։
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում