Փետրվարի 20-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Եր. Քոչարի փողոցում գտնվող սուպերմարկետի դիմաց նկատել են մի քաղաքացու, ով իրենց տեսնելով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի և բախվել Քաջազնունի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոտնակի երկաթյա դռանն ու վնասել այն, որից հետո իջնելով ավտոմեքենայից` փորձել է դիմել փախուստի, որի ընթացքում գետին է նետել «Բրաունինգ» տիպի ատրճանակ` փամփշտատուփով` լիցքավորված հինգ փամփուշտով:
Նշված անձը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվել է, որ նա 1974 թ. ծնված Արմեն Թ.-ն է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն
Լուսանկարը` արխիվային