Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Դատախազությունն արձանագրել է իր գործողությունների մեջ պարտակման տարրեր». «Ժողովուրդ»

Փետրվար 23,2016 11:37

«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ։

– Պարոն Զուրաբյան, դեկտեմբերի 6-ի ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո հարուցված քրեական գործերը ջարդվում են շարքային քաղաքացիների գլխին, հետեւո՞ւմ եք, թե ինչ է կատարվում։

– Իհարկե, հետեւում ենք, ավելին ասեմ՝ մենք 100-ից ավելի հաղորդում ենք ուղարկել դատախազություն, ստանում ենք պատասխանները, հետեւում ենք այդ գործընթացին։ Ասեմ, որ այն գոհացուցիչ չէ, ըստ էության, փորձում են բոլոր գործերը այնպես հետաքննել, որ իբր այստեղ կազմակերպվածության մասին խոսք չկա, որ առանձին քաղաքացիների ցանկությունն է եղել ընտրությունները կեղծելը։

Ընդհանուր գնահատական տալը դեռ վաղ ենք համարում, քանի որ շատ գործեր ընթացքի մեջ են, բայց ինչ-որ պահի, երբ պատկերը ամբողջական կլինի, մենք ավելի խիստ գնահատական կտանք։

Այո՛, այս պահին տպավորությունն այնպիսին է, որ չնայած անցյալում տված խոստումներին, երաշխիքներին՝ դատախազությունը, այնուամենայնիվ, արդեն արձանագրել է իր գործողությունների մեջ պարտակման էլեմենտներ։

– Քանի որ առջետւմ 2017 խորհրդարանական ընտրություններն են, արդեն ենթադրվում է, որ քննիչներն այս գործերը «ծածկադմփոց» կանեն։ Ի՞նչ եք անելու այդ դեպքում։

– Էստեղ իրենք պետք է պատասխանը տան, ինչքան էլ փորձեն պարտակել։ Էլի կարող են գտնել մի Մատրոսովի, Կամիկաձեի, որը իր վրա կվերցնի եւ կասի՝ ինքն է կեղծել ու տարել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց այստեղ կնիքներ, ստորագրություններ կան։ Այսինքն՝ նրանք, ովքեր ստորագրել ու կնքել են, ներգրավված են եղել այդ հանցագործության մեջ։ Հիմա ինչ ելք կգտնեն, կտեսնենք, բնականաբար հետեւելու ենք։

– Հետեւեցիք, արձանագրեցիք, հաջորդ քայլը ո՞րն է լինելու։

– Որտեղ հիմքեր ունենք, դիմելու ենք դատարան։ Չենք լռի։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29