Վարդգես Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին, ասաց, որ երեկ իրեն թույլ չեն տվել տեսակցել ամուսնուն։ «Ես հանձնուք փոխանցեցի, իսկ տեսակցություն թույլ չտվեցին՝ ասելով, որ կարանտինի մեջ է եւ չի կարելի։ Ինձ այս պահին նույնիսկ պարզ չի, թե ինչի համար են կալանավորել իմ ամուսնուն։ Գոնե պետք է հիմքերը այնպես ներկայացնեին, որ մեզ համար դա պարզ լիներ։ Մենք ոչինչ դեռ չգիտենք»,- ասաց Անահիտը։
– Գասպարիի կալանավորումը սպասելի՞ էր ձեզ համար այս գործով։ Որովհետեւ մինչ այժմ բազմաթիվ տհաճություններ են եղել՝ ընդհուպ մինչեւ ձեր տան մոտ թրիք լցնելը։
– Հետաքրքիր է, օրինակ, ընտրություններին կաշառք առաջարկողին դատապարտում են 3 տարվա ազատազրկման, հետո ասում են ընտանիք է պահում, հաշմանդամ կա ընտանիքում, խնամակալ է, ազատ են արձակում։ Իմ երեխան էլ հաշմանդամ է եւ այն տարիքում է, որ հոր կարիքը շատ ունի, ինչո՞ւ չեն մեղմացուցիչ հանգամանքները մեր դեպքում կիրառում։ Այն էլ այնպիսի դեպքի համար, որ…
Առավոտից գիշեր պատգամավորները հայհոյում են իրար, բայց դրա համար ոչ ոք պատասխան չի տալիս։ Իսկ եթե քաղաքացին էնքան է բարկանում, որ հանցագործ որակումն է տալիս՝ պատժում են։
Կարդացեք նաև
Ինձ թվում է, որ պետք է դատական համակարգը հավասար լինի բոլորի համար։ Ամուսինս էլ մեր տան խնամակալն է։ Ի՞նչ պետք է անենք։ Ես չեմ կարող անել ոչ մի բան։ Ինքն իր մասնագիտությունն ունի, իր աշխատանքն ունի, պետք է գա՝ անի, որ մենք կարողանանք ապրել։ Ամոթ է, սա ի՞նչ օրենք է, ոնց ուզում, շրջանցում են:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Վարդգես Գասպարիի ֆեյսբուքյան էջից