Թե՛ Մհեր Սեդրակյանի, թե՛ ԱԺ 1 –2 այլ պատգամավորների վարքագծում ժամանակ առ ժամանակ եղել են նման անվայելուչ դրսեւորումներ, սակայն ուշագրավ է, որ դրանից կարճ ժամանակ անց նրանք շատ ջերմ շփումներ են ունեցել այն նույն լրագրողների հետ, որոնց հրապարակավ վիրավորել են։
Միանշանակ դատապարտելով պատգամավորի, քաղաքական կամ հանրային որեւէ գործչի նման պահվածքը՝ պետք է նկատենք, այստեղ նաեւ լրագրողական հանրությունն ունի իր մեղքի բաժինը։
Ընդ որում, այս հարցում կա երկու տեսակետ, ոմանք պնդում են, որ նմանօրինակ գործիչներին լրագրողները պետք է առհասարակ բոյկոտեն, մոռացության մատնեն, քանի որ նրանք պարզապես արժանի չեն լրագրողների եւ հանրության ուշադրությանը։ Իհարկե, սա էլ է հարցի լուծում, քանի որ այդպիսով հանրությունն անընդհատ սթրեսի չի ենթարկվի՝ տեսնելով թե ինչ մակարդակի «ընտրյալներ» ունի, բայց մյուս կողմից էլ արդյոք դրանից, օրինակ, Մ. Սեդրակյանը դադարելու է ԱԺ պատգամավոր լինելուց, եւ արդյոք լրագրողները պարտավոր չեն ամբողջությամբ հանրությանն իրազեկելու եւ ցույց տալու մեր «ազգընտիրների» իրական պատկերը։
Դժվար է միանշանակ ասել, թե մեր դեպքում որն է ճիշտ տարբերակը։ Մի բան, սակայն, հանուն արդարության, պետք է նշել՝ որքան որ վերջին տարիներին իջեցվել է ՀՀ ԱԺ պատգամավորների կրթական եւ բարոյական նշաձողը, նույնքան էլ, ցավոք, աղճատվել է որոշ լրագրողների մասնագիտական վարքականոնը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում