Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծաղիկներ նորանշանակ ԱԱԾ տնօրենի ֆեյք էջի գրառումներից. «Հայկական ժամանակ»

Փետրվար 23,2016 10:57

Գեորգի Կուտոյանը նախագահի աշխատակազմում աշխատելու ընթացքում ֆեյսբուք սոցիալական ցանցում «Մելս Խաչատրյան» անունով «Ֆեյք» է ունեցել, այսինքն՝ կեղծ էջ եւ թաքնվել այդ անվան տակ, զանազան գրառումներ է արել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների մասին։

Ավելին, այդ էջը Կուտոյանը բացել է նախագահական նստավայրում իր աշխատանքային էլեկտրոնային փոստից, ինչը ԱԱԾ ապագա տնօրենի համար բավական անխոհեմ վարմունք է։ Թեեւ դա իր բացատրությունը կարող է ունենալ, պարզապես Կուտոյանը թերեւս երբեք չի մտածել, որ այդ ֆեյքը երբեւէ կարող են իր դեմ օգտագործել։

Բանն այն է, որ իր կեղծ էջում ԱԱԾ նորանշանակ տնօրենը բացառապես իշխանահաճո գրառումներ է կատարել։ Ընդդիմադիրների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ակտիվիստ երիտասարդների հասցեին վիրավորական արտահայտություններ գրելիս նա չի կաշկանդվել։ «Գասպարին, տեսնես, ինչո՞վ է զբաղվում օրվա մեջ, որպես սովորական մարդ։ Աշխատո՞ւմ է ինչ-որ տեղ, մասնագիտություն ունի՞, լավ, իր ընտանիքի հաց հանապազօրյան ո՞նց է վաստակում, կինը նրան հարգո՞ւմ է որպես ամուսին, երեխաներ ունի՞, նրանք ո՞նց են նայում իրենց պորտաբույծ ու հիստերիկ հոր «գասպարալողին»,

«Պետք է վերջապես հասկանանք, որ բարձրագույն կրթությունը պետք է թանկ հաճույք լինի, որ ամեն պատահական մեկին հասու չլինի, պետք է կրկնակի, եռակի ավելանան, որ սոցիալական արդարությունը

համոզիչ, արժանահավատ լինի, որ վերջապես բուհերը բեռնաթափվեն միջակությունից՝ կործանիչ միջակությունից, որ սրիկաների պես բազմապատկվում, բազմապատկվում, լցվում-նվաճում են հասարակությունն ու էսօր դառել են պատուհաս պետության համար, կենդանի օրինակը՝ կուսակցությունների երիտթեւերը, գրանտակեր ակտիվիստները, համացանցային պորտաբույծները…»,

«Արդյոք մենք պետք է ոգեւորվե՞նք, որ դրսի արատավոր բարքերն այլեւս անկոմպլեքս իրացվում են մեր քաղաքացիների կողմից, որ ակտիվիստ աղջիկը, հայ աղջիկն ամեն ինչ անում է, որ ոստիկանը ֆիզիկական կոնտակտի մեջ մտնի իր հետ, բերման ենթարկի, ինչ ա մեկ րոպե հետո կարողանա այդ «էքսկլյուզիվը» հրամցնել համացանցում ու… «համընդհանուր հեշտանքը» անընդհատ, շարունակական մնա», սրանք միայն ծաղիկներ են նորանշանակ ԱԱԾ տնօրենի ֆեյք էջի գրառումներից:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29