«ՀՀ ԱԳ նախարարը ներկայումս ունի 5 խորհրդական՝ Ռուբեն Շաքարյան, Դավիթ Սարգսյան, Հրաչ Սիլվանյան, Արմեն Ղեւոնդյան, Անդրանիկ Հովհաննիսյան։
Խորհրդականներին տրամադրվում է համապատասխան աշխատասենյակ, նրանք չունեն քարտուղարուհի։
Նրանց չեն տրամադրվում նաեւ ծառայողական ավտոմեքենա եւ անձնական վարորդ։ Սակայն, ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից եւ իրենց վերապահված գործառույթներն ըստ արժանվույն կատարելու նպատակով, ԱԳ նախարարի խորհրդականները կարող են շահագործել ԱԳՆ ծառայողական ավտոմեքենաներ։
ԱԳ նախարարի խորհրդականների աշխատավարձի չափը կարգավորվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով։
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր խորհրդականին վերապահված են գործառույթներ՝ համապատասխան իր մասնագիտական փորձի ու գիտելիքների»,- գրված է ԱԳՆ-ից ստացված պատասխանի մեջ։
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում