Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության անցումը. «Ժամանակ»

Փետրվար 23,2016 10:17

Թեև դեռ բավականաչափ ժամանակ կա Հայաստանում նախընտրական շրջանի պաշտոնական մեկնարկին, այդուհանդերձ հստակ է, որ փետրվարի 12-ի ելույթով Սերժ Սարգսյանը տվել է այդ մեկնարկը, ընդ որում՝ հստակ աշխատանքային ցուցումներով, որ ուղղված էին իշխող մեծամասնությանը: Ըստ էության, այդ մեկնարկի տրամաբանության մեջ է նաև ՀՅԴ-ի հետ կոալիցիան, որը կարելի է համարել նաև որպես նախընտրական առաջին քայլ: Հայաստանն այդպիսով արդեն գործնականում գտնվում է նախընտրական տրամաբանության շրջանակում, ինչով էլ պայմանավորվելու են ներքին գործընթացները:

Եթե քաղաքական այն ուժերին, որոնք հանդես են գալիս ընդդիմության դիրքերից, չի հաջողվում թելադրել որևէ այլ օրակարգ, ապա կասկածից վեր է, որ նախընտրական գործընթացն անցնելու է իշխանության թելադրանքով, իշխանության սցենարով, քանի որ առայժմ զարգացումներ թելադրում է միայն իշխանությունը:

Ընդդիմադիր դաշտում ներկայումս տեղի ունեցող զարգացումներն ընթանում են կարծես թե երեք ուղղությամբ: Դա «Նոր Հայաստանի», այսպես ասած, «հակաընտրական» տրամաբանությամբ շարժումն է, որի մասնակիցները հայտարարում են ընտրությանը մասնակցելու ավելորդության մասին: Մյուսը Ընտրական օրենսգրքի մշակումների շուրջ համատեղ դիրքորոշում ձևավորելն ու դրա առանցքով միավորվելու նախաձեռնությունն է, որով, ըստ էության, ՀԱԿ-ն է հանդես գալիս: Եվ երրորդը ընդդիմադիր դաշտում նոր մոտեցումների, հանրության հետ աշխատանքի նոր բովանդակության, որակների, մեթոդաբանության փնտրտուքն է, որով ներկայումս հանդես են գալիս երկու ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, իհարկե, ամեն մեկն առանձին ռեժիմով: Ընդ որում՝ բացառված չէ, որ մարտավարական նկատառումներն ու անհրաժեշտությունները կարող են բոլոր երեք ուղղությունների ներկայացուցիչներին բերել միևնույն հարթության վրա որևէ աշխատանքի, բայց ակնհայտ է, որ այս երեք ընդհանուր ուղղությունները 2017-ին ընդառաջ կլինեն անփոփոխ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29