Ավելի քան 20 տարի առաջ, երբ մասնավոր զրույցում ես չափից դուրս «իդեալիստական» գնահատական տվեցի իշխանությունների կամայականությանը, վերնախավի առավել «կոշտ» ներկայացուցիչներից մեկը (ցավոք, նա մահացել է) ինձ հանդիմանեց՝ «դու ամեն ինչին նայում ես թավջութակահարի աչքերով»: Ասված էր առանց ագրեսիայի, նույնիսկ համակրանքով, ես էլ չնեղացա, անգամ հպարտացա:
Այո, կարծում եմ, պետք է նաեւ «թավջութակահարի հայացք» (թեեւ այդ հրաշալի գործիքին, ցավոք, չեմ տիրապետում): Ոչ բոլորի համար պետք է ընդունելի լինի «պետական անհրաժեշտությունը», որի տակ Հայաստանում հաճախ քողարկվում է «թայֆայական շահը»: Եկեք երբեմն այդ՝ «իդեալիստական» տեսանկյունից նայենք մեր իրականությանը: Օրինակ՝ ասվում է, որ ազատությունների, հասարակության ազդեցության տեսանկյունից մենք Ադրբեջանից կամ, ասենք, Ուզբեկստանից լավն ենք: Դա ճիշտ է, բայց այս համեմատությունը պետք է որ վիրավորական լինի մեզ համար: Իսկ ինչո՞ւ մենք պետք է Վրաստանից կամ Ուկրաինայից լավը չլինենք: Եվ ավելին ասեմ՝ ինչո՞ւ մենք պետք է չգերազանցենք Գերմանիային կամ Ֆրանսիային:
Այդ տեսանկյունից եմ ես նայում նաեւ մեր խորհրդարանին: Տեսականորեն հնարավոր է, որ որեւէ եվրոպական երկրում լինեն Մհեր Սեդրակյանի մտավոր մակարդակն ու դաստիարակությունն ունեցող մարդիկ: Բայց նախ՝ նրանք իրենց բթությունն ու բռիությունը փորձում են թաքցնել: Երկրորդ՝ եթե դրսեւորեն, կընկնեն մամուլի ձեռքը եւ այլեւս չեն ընտրվի: Թոխմախի Մհերն էլ է ընկել մամուլի ձեռքը (դա լավ է), բայց նա, շատ հավանական է, նորից կընտրվի (դա վատ է), որովհետեւ նա թաղի տղերքի իր «ջոկատների» հետ 20 տարի է՝ «օգտակար» է, նախեւառաջ՝ «ընտրական պրոցեսների» ժամանակ:
Այո, պարտադիր չէ, որ զարգացած երկրներում բոլոր պատգամավորները ակադեմիկոսներ լինեն՝ չնայած մի քանի տարի առաջ հաճույքով շփվել եմ Բունդեսթագի պատգամավորի հետ (սոցիալ-դեմոկրատ), որը համալսարանի պրոֆեսոր էր՝ իսկական, ոչ Լիսկայի նման: Բայց, կրկնեմ, ինչո՞ւ մեր պատգամավորները այդ երկրների օրենսդիրներից չպիտի ավելի լավը լինեն՝ դարերի ընթացքում մենք ստեղծել ենք քրիստոնեական մշակույթ, որը ֆրանսիականին կամ գերմանականին չի զիջում: Եկեք բարձր նշաձող դնենք՝ գուցե այդ նշաձողին համապատասխանող պատգամավորներ ունենալը մեզ այսօր ավելի շատ է պետք, քան եվրոպացիներին:
Կարդացեք նաև
…Մհեր Սեդրակյանին որպես պատիժ առաջարկում եմ իր հաշվին ուղարկել Բայրոյթ եւ ստիպել չորս օր դիտել Ռիխարդ Վագների «Աստվածների մայրամուտը» քառապատումը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
== Բայց, կրկնեմ, ինչո՞ւ մեր պատգամավորները այդ երկրների օրենսդիրներից չպիտի ավելի լավը լինեն՝ դարերի ընթացքում մենք ստեղծել ենք քրիստոնեական մշակույթ, որը ֆրանսիականին կամ գերմանականին չի զիջում: ==
Ոչ միայն դեմ չեմ, այլ միանում եմ այդ յուրատեսակ բողոքի ճիչին, սակայն տեսնենք, թե այդ բողոքն ո՞ւմ է ուղղված: Այնուհետև կարդում ենք.
== Եկեք բարձր նշաձող դնենք՝ գուցե այդ նշաձողին համապատասխանող պատգամավորներ ունենալը մեզ այսօր ավելի շատ է պետք, քան եվրոպացիներին: ==
Ներեցե՛ք, հարգելի հեղինակ, չեք ասի՞, թե ձեր կոչն ում է ուղղված և այդ նշաձող դնողն ո՞վ Է…
Ի դեպս փոքրիկ հիշեցումներ. երբ նույն Մհեր Սեդրակյանը ծնոտ պոկելու առաջին հայտը ներկայացրեց, ՀՀԿ-ական ձեր ընկերները՝ Մ. Եսայան, Ա. Աշոտյան, ԷՇարմազանով, այսպես ասած՝ խոռով ներողություն էին խնդրում լրագրողից, որ հանկարծ դատարան չդիմի, / դե հայտնի բան է, որ եթե մեր խարիզմատիկ պատգամավորը ներողություն խնդրեր, նրա թաղային ազդեցությունը լրջորեն կխաթարվեր, իսկ դա էլ, ինչպես հայտնի է, ՛՛նաղդ՛՛ խփվող տոկոսներ են /, իսկ երբ Սուրիկ Խաչատրյանին ֆանտաստիկայի ժանրին համահունչ մարզպետ վերանշանակեցին, այս անգամ էլ մեր սիրելի Արամ Աբրահամյա’նը հարկ համարեց ներողություն խնդրել ընթերցողներից, թե՝ լավ չի աշխատել, այսինքն՝ եթե մի քիչ շատ ջանք թափեր, հնարավոր է, որ մարզպետ նշանակվեր ասենք՝ համապատասխան մեկը… 🙂
Մի խոսքով, սա հերթական հոդված է այն մասին, որ ոչ թե մեղավորն է մեղավոր, այլ մենք՝ բոլորս, որից էլ հետևում է, որ ոչ ոք էլ մեղավոր չէ, ժամանակներն են այդպիսին, պետք է երևի սերունդներ փոխվեն…, մինչդեռ ՛՛դասականն՛՛ ասում է. Մեծերի՛ն պետք է բռնել, այն էլ՝ գլխից…
Հ.Գ.
Լևոն Բարսեղյանը հաղորդում է.
՛՛Շատ բարի լուր կոնցլագերից, հետո չասեք թե մեր երկրում լավ բաներ տեղի չեն ունենում: Շնորհավորում ենք սիրով եւ ակնածանքով, երախտիքի խորը զգացմամբ եւ գիտության շեշտակի զարգացման անուրանալի ակնկալիքով:՛՛
Սուրիկ Խաչատրյանն ընտրվել է Գորիսի Պետական համալսարանի խորհրդի նախագահ:
Պատժամիջոցը շատ դուրս եկավ, պատրաստ եմ անգամ մի հազար դրամով օժանդակել նրան ճանապարհածախսի հարցում, եթե դրա դիմաց մի լուսանկար կստանամ՝ Մհեր Սեդրակյանի դեմքը հերթական ուվերտյուրան ճաշակելիս:
Փորցեք դհոլչու աչքերով նայել այս ամենին ,,,,
…Մհեր Սեդրակյանին որպես պատիժ առաջարկում եմ իր հաշվին ուղարկել Բայրոյթ եւ ստիպել չորս օր դիտել Ռիխարդ Վագների «Աստվածների մայրամուտը» քառապատումը:
պ-ն Աբրահամյան ես չէի կարծում, որ Դուք այդքան դաժան մարդ եք: Ինչ է, ուզում եք ներկայացումը սկսելուց հինգ րոպե հետո թոխմախի մհերը թոխմախի բաժին դառնա:
Ըստ Gallup հաստատութեան ամենաթարմ հարցախոյզի արդիւնքներին, պարկեշտութեան/բարոյագիտութեան մարզում, լրագրողները 100-ի վրայ 27 նիշը կը ստանան (մի նեղանաք, այստեղ գոնէ՝ փաստաբանների նիշը դեռ աւելի վատ է… ) :
https://www.gallup.com/poll/1654/honesty-ethics-professions.aspx
Այլ հարցախոյզերում, այդ նիշը աւելի ցած է…
https://www.roymorgan.com/findings/6188-roy-morgan-image-of-professions-2015-201504280343
https://www.essentialvision.com.au/trust-in-professions
https://www.ipsos-mori.com/researchpublications/researcharchive/3685/Politicians-are-still-trusted-less-than-estate-agents-journalists-and-bankers.aspx
https://www.independent.co.uk/voices/trustworthy-professions-survey-reveals-a-worrying-trend-for-the-powers-that-be-a6707576.html
https://www.itv.com/news/2016-01-22/survey-reveals-most-and-least-trusted-professions/
Հայաստանում լրագրողների վերաբերեալ հիմնական երկու խնդիր կայ՝ ա) անոնց թիւը իսկապէս շատ է, բ) անոնցմէ ոմանք լրագրութիւնը շփոթում են ակտիվիզմի հետ, կամ ել ամբոխահաճութեան հակումներ ունին – ինչ որ կը վնասէ մնացեալ բոլորին – : Ամէն դէպքում, բացայայտ է թէ անոնց խօսքի եւ գրիչի ազատութեան աստիճանը աւելի բարձր է քան թէ ընդհանրապէս արեւմտեան երկիրներում: Աւելի ճիշդ՝ Հայաստանի լրագրողը աւելի է օգտագործում այդ ազատութիւնը, քան թէ արեւմտեան լրագրողների մեծամասնութիւնը – որոնք, այլազան պատճառներով, կամաւոր ինքնաքրագննութիւն կը կիրարկեն – :
Սակայն անշուշտ, հայհոյանքներով չէ որ խնդիրը պիտի լուծուի…
(ներողութիւն ուղղագրական սխալիս՝
«ինքնագրաքննութիւն» պէտք է ըլլայ)
Դե եթե «չաթլախ» -ը մարսվում է, «նախիր»-ն էլ կմարսվի: