Փետրվարի 22-ին անվանի կինոռեժիսոր եւ սցենարիստ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Նա սովորաբար չի սիրում շատ մարդկանցով նշել իր տոնը: Այս անգամ, սակայն, բացառություն էր արել: Մաեստրոն իր ծննդյան 78-ամյակը տոնեց «Էնոտեկայում»՝ մի խումբ մտերիմների, արվեստագետների ու արվեստասերների հետ: Ի թիվս այլոց, ներկա էին Տիգրան Մանսուրյանը, Հրանտ Վարդանյանը, Հակոբ Ջաղացպանյանը, Մարկ Գրիգորյանը:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, իր նախաձեռնությամբ է «խախտվել» Արտավազդ Փելեշյանի «միայնանալու» ավանդույթը՝ ինքը հրավիրել է ծնունդն իրենց հարկի տակ նշելու, մաեստրոն էլ չի մերժել:
Երեկոն անցավ թեթեւ, անբռնազբոսիկ մթնոլորտում՝ համեմված փելեշյանական հումորով ու պատմություններով:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ