Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե Արամի 30-ի քանդողն իմանար, որ շենքը պետք է այլ տեղ վերականգնվի, բուլդոզերով չէր քանդի»

Փետրվար 22,2016 22:07

Օրերս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը չէր բացառել, որ Արամի 30-ի քանդված շենքը կարող է վերականգնվել «Հին Երեւան» նախագծի շրջանակներում: Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք հնարավո՞ր է բուլդոզերներով քանդած շենքը վերականգնել, նախարարն ասել էր, որ Արամի 30 շենքը հուշարձանների ցանկում չի եղել, բայց այդ շենքի չափագրությունները կան, ըստ որի էլ հնարավոր է վերականգնել:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դա ռեալ չէ: Նա այսօր հանդիպել է Արամի 30 շենքը քանդած «Ավո» ՍՊԸ տնօրեն Ավեդիք Կարագուլյանի հետ եւ այդ մասին հետաքրքրվել է. «Պատասխանեց, որ իրեն ոչ ոք նախապես չի ասել, որ այդ շենքը պետք է ինչ-որ տեղ վերականգնվի: Ասաց, որ ինձանից է դա լսում առաջին անգամ: Բայց ասաց, որ եթե իրեն տեղ տան «Հին Երեւան»-ի տարածքում ու ասեն, որ հին շենքը պետք է վերականգնել, ինքը նույնությամբ կվերականգնի»:

Ըստ Անահիտ Բախշյանի՝ Կարագուլյանը նաեւ ասել, թե եթե իմանար, որ այդ շենքը պետք է վերականգնվի, այլ կերպ կվարվեր: Մեր հարցին, թե այդ դեպքում բուլդոզերներով չէի՞ն քանդի, տիկին Բախշյանը դրական պատասխան տվեց. «Նա ասաց, որ կիմանար, թե ինչ պետք է աներ, կամ էլ ուրիշ բան կմտածեր»:

Շենքը քանդելու թույլտվությունը սկզբում եղել է 2011-ից մինչեւ 2013 թվականը. «Ասաց, որ հետո ձգձգում էին, ժողովուրդը բողոքում էր, իրեն ասում էին սպասի: Վերջը 2015 թվականի նոյեմբերի 4-ին տվել են երկրորդ թույլտվությունը, երկարաձգել են ու ինքը քանդել է»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29