Հանգստյան օրերին Գերմանիայում կայացել են շախմատի Բունդեսլիգայի ակումբային առաջնության հերթական հանդիպումները:
Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամներ՝ Լեւոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սերգեյ Մովսիսյանը, հանդես են գալիս տարբեր ակումբներում. Մելքումյանը՝ «Բեռլինում», Արոնյանն ու Մովսիսյանը՝ «Բադեն-Բադենում»:
Հրանտ Մելքումյանը շաբաթ եւ կիրակի օրերին անցկացրել է երկու հանդիպում ու երկուսն էլ ավարտել է ոչ-ոքի: Մովսիսյանը եւ Արոնյանը խաղացել են մեկական պարտիա, որոնցում Սերգեյը հաղթել է, իսկ Լեւոնը՝ պարտվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ werder.de-ի