Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Պայմանագրով Կարագուլյանը պետք է քանդեր Արամի 30-ը եւ հանձներ Երեւանի համայնքին

Փետրվար 22,2016 21:25

«Ես այսօր հանդիպել եմ «Ավո» ՍՊԸ-ի տնօրեն Ավո Կարագուլյանի հետ, որպեսզի հասկանամ, թե ինչպես է ինքը նայում նրան, որ Արամի 30-ի տարածքը, որն ըստ իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերի եղել է իր սեփականությունը, քանդվելուց հետո անցել է համայնքի սեփականությանն: Այսինքն` իր կամքո՞վ է դա եղել, թե՞ ինչ են արել»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Տիկին Բախշյանը պարզել է, որ պայմանագրով, որն Ավեդիք Կարագուլյանը ստորագրել է քաղաքապետի հետ, Աբովյան-Արամի-Նալբանդյան եզրագծի ներսի ամբողջ տարածքը (11.000 քառակուսի մետրից ավելի) իրացման պայմանով տրվել է Կարագուլյանին. «Պայմանագրում կետ ունեն, որ իրացնելուց հետո ինքը պիտի հետ վերադարձնի քաղաքապետարանին: Մարդն ասում է, որ իր պայմանագրով այդպես է նախատեսված եղել: Իրեն տվել են 11.000 քառակուսի մետր տարածք, ինքը պետք է իրացներ, Արամի 30, 32 հասցեները քանդեր եւ վերադարձներ Երեւանի համայնքին»:

«Բարեւ Երեւան» խմբակցության անդամը նշեց, որ Կարագուլյանը 11.000 քառակուսի մետրից վերադարձրել է մոտ 5.000-ը. «Մնացածի վրա ինքը շենքեր է կառուցել: Իմ կարծիքով՝ այդպես ասում են, որ տարածքը վերադարձվել է համայնքին, բայց այդ տարածքն այդ ՍՊԸ-ի շենքերի հարակից բարեկարգված տարածքն է, իսկ պատկանելիությունն, ըստ նրա, Երեւան համայնքինն է»:

Փետրվարի 9-ին ավագանու նիստում հաստատվում էր Երեւանի 2016 թվականի սեփականության հողերն, այնտեղ գրված է եղել Արամի փողոց. «Դիմացը 9500 քառակուսի մետր էր գրված, իսկ արժեքը՝ 3.800.000: Ես քաղաքապետին հարցնում եմ, թե քանդված Արամի 30, 32 շենքերի հողը սրա մե՞ջ է մտնում, թե՞ ոչ: Իրենք ասացին, ոչ: Մեկ այլ փաստաթղթով ասվում է, որ դա Երեւան համայնքի է վերադարձվել: Ինչ ասել են ես դա եմ ասում: Չեմ կարող պնդել, թե հասկացա ինչ է նշանակում, որ մարդուն տվել են տարածքն, ինքը գումար է վճարել, քանդել է եւ վերադարձրել է»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29