Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյան. Ունենք անաչառ, ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանող ՄԻՊ

Փետրվար 22,2016 21:20

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ելույթը` ՄԻՊ-ի գործունեության վերաբերյալ

Հարգելի գործընկերներ, ՄԻՊ-ի ինստիտուտը նոր անկախ Հայաստանի զարգացման տարիներին աստիճանական զարգացում է ապրել, և չենք կարող չնկատել այն առաջընթացը, որը գրանցվեց այս տարիների ընթացքում Մարդու Իրավունքների պաշտպանների գործունեության ընթացքում:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն, որ մենք այս ընթացքում նաև սահմանադրական բարեփոխումներ ենք իրականացնում, և եթե մինչ այժմ ՄԻՊ- ը դա այն ազատ ինքնուրույն գործող  անձն էր, որը գործում էր սահմանադրության և օրենքների հիման վրա, ինչպես նաև մարդու միջազգային հիմնարար  իրավունքների և նորմերի հիման վրա և հիմնականում իրականացնում էր պաշտոնատար անձերի կամ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից խախտված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, այժմ արդեն նոր սահմանադրությամբ դրան է ավելանում նաև մասնավոր, ոչ պետական մարմինների կողմից խախտման դեպքերը:

Հետևաբար ընդլայնվում է ՄԻՊ-ի գործունեությունը և կարծում եմ, որ այստեղ երկու ուղղությամբ խնդիր ունենք մենք, ոչ միայն համակարգելու և ավելի արդյունավետ դարձնելու այս ինստիտուտի գործունեությունը, այլև այս ընդլայնված մոտեցման մեջ կարողանալու տարբերակել մարդու իրավունքների խախտումները  և հստակեցնել դրանք ըստ ոլորտների: Մի բան, որ տեսել ենք նաև նախորդ ՄԻՊ-ի զեկույցում, սակայն մեր քննարկումները միշտ եղել են մեկ խնդրի շուրջ, որ զեկույցում ամրագրված տվյալները, տեղեկատվությունը ունենան վերլուծական և փաստացի հիմքեր, և այդ փաստերը հիմնված լինեն հիմնավորված արգումենտների հիման վրա:

Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ տեսնում ենք, որ տարբեր երկրներում կան տարբեր ոլորտային մարդու իրավունքների պաշտպաններ, օրինակ՝ երեխաների իրավունքների գծով մարդու իրավունքների պաշտպան, զինվորական իրավունքների ուղղությամբ և այլն:Իհարկե, մենք այդ շռայլությունը մեզ այս պահին թույլ տալ չենք կարող, բայց այնուամենայնիվ, ես առաջարկում եմ, որ ապագա ՄԻՊ-ը իր աշխատանքներում ի նկատի ունենա, որ ստեղծվեն այն հանձնաժողովները, այն մասնագիտական հանձնախմբերը, որոնք ոչ թե զեկույցից զեկույց, այլ զեկույցին նախորդող որոշակի ժամանակահատվածում և  ամբողջ տարվա ընթացքում կաշխատի խորհրդարանի կամ համապատասխան գերատեսչության հետ, կընդգրկի նաև համապատասխան ոլորտի մասնագետ, որոնք գրավոր կբարձրացնեն խնդիրները և ժամանակին կստանան գրավոր պատասխանները, որպեսզի կարողանան ոլորտը և մարդու իրավունքների խախտման դեպքերը ամբողջովին և ճշգրիտ բոլոր կողմերից  օբյեկտիվորեն ներկայացնել հանրությանը:

Քանի որ այսօր ժողովուրդը հավատում է մարդու իրավունքների պաշտպանին, և մենք բոլորս ենք հավատում, որ այսօր ունենք անաչառ, ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանող ՄԻՊ, որը պիտի պաշտպանի և մանկավարժի, և բժշկի իրավունքը և նրանց աշխատանքի ընթացքում խախտված աշակերտի, դիմողի կամ հիվանդի իրավունքը, որպեսզի մենք կարողանանք ոչ թե միակողմանի, այլ բոլոր կողմերով հստակ ամրագրված ունենալ պատկերը, թե ինչպիսին է այսօր մարդու իրավունքների վիճակը Հայաստանում:Այս առումով իմ խնդրանքը ձեզ, որպեսզի ձեր աշխատանքներում ունենաք ընթացակարգեր, և այդ ընթացակարգերում ակտիվ մասնակից դարձնել  տվյալ ոլորտի հմուտ մասնագետներին, որպեսզի մասնագիտական առումով պատկերը դարձյալ լինի հստակ, համոզիչ և զայրույթ չառաջացնի, քանի որ մեկի իրավունքների խախտումը կամ ոչ ճիշտ պաշտպանությունը դա դիմացինի իրավունքների խախտում է ևս:

Այսօր բոլորիս մտահոգությունն է  վեր հանել համակարգի խնդիրները և տեսնել այնտեղ առկա օրենսդրական բացերը, որպեսզի օրենսդիր մարմինը զբաղվի օրենսդրական բացերը լրացնելով, գործադիր մարմինը զբաղվի ռազմավարության մեջ մարդու իրավունքների տարրը ներդնելով: Ձեր ելույթի մեջ ինձ հատկապես դուր եկավ,  որ ձեր աշխատանքը տեսնում եք ոչ միայն հաշվետվություններից կամ քաղաքացիների անհատական դիմումներից դուրս բերել խնդիրները, այլև մասնակից լինել հենց տարբեր գերատեսչությունների ռազմավարական ծրագրերի կազմման և մշակման ընթացքին և մինչև վերջ հասցնել այն, այսինքն՝ մարդու իրավունքների շունչը երևա այդ ամբողջ ծրագրերի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29