Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղստեւի աղտոտվելու առեղծվածը մնում է

Փետրվար 22,2016 20:45

Նախկինում տեղեկացրել ենք, որ Աղստեւ գետը Իջեւանի գինու,կոնյակի գործարանի տարածքից ներքեւ պարբերաբար աղտոտվում է: Նույն տարածքում գետի նման ձեւով աղտոտվելը նկատել ենք նաեւ 2016 թվականին:

Ջրի մակերեւույթը գրեթե ամբողջությամբ պատվում է մեծ փրփուրներով: Այդ փրփուրները բնական ծագում չունեն, քանզի գետն այդտեղ հանդարտ է հոսում, Աղստեւի փրփուրներով պատվելը չէր կարող առաջանալ ջրի թափով հոսքից:

Այդ կապակցությամբ դիմեցինք ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ Արտյոմ Մանուչարյանին: Նա Աղստեւից վերցրած ջուրը լաբորատոր փորձաքննության նպատակով Երեւան էր ուղարկել:

Ա. Մանուչարյանը հայտնեց,որ  լաբորատորիայից ստացված տեղեկատվությամբ ՝ Աղստեւի ջրում աղտոտվածություն չի հայտնաբերվել: Դիլիջանի եւ Իջեւանի տարածաշրջաններում արտադրական մեծ ձեռնարկություններ չեն գործում,որոնց գործունեության հետեւանքով Աղստեւը կարող էր պատվել փրփուրներով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mel says:

    Գետը պարբերաբար աղտոտվում է, որովհետև հարակից տրածքում գործող օբյեկտները իրենց աղբը ամբողջությամբ թափում են գետը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29