Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թոռնիկներիս մեջ փորձում եմ հայրիկիս գտնել». Վահագն Դավթյանի դուստր

Փետրվար 22,2016 19:45

«Լինելով նույնքան տաղանդավոր, որքան իր գրչակիցները՝ Համո Սահյանը, Պարույր Սևակը, դժբախտաբար, Վահագն Դավթյանը չունեցավ իր անձնական քարոզիչը: Դա ցավալի է, որովհետև նրա ժառանգությունն այսօր արժանի չափով տարածված չէ»,- ասում է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Razmik DavoyanՓետրվարի 22-ը բանաստեղծ, թարգմանիչ Վահագն Դավթյանի մահվան օրն է: Այդ առթիվ այսօր Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել բանաստեղծի հարազատները, գրչակից ընկերները, նրա պոեզիան գնահատող այլ մարդիկ:

Vahagn_Davtyan_6«Իմ հիշելով, որևէ մեկն այնպիսի խանդով ու նախանձախնդրությամբ չէր պահպանում գրական չափանիշներն ու ճաշակը, ինչպես դա անում էր Վահագն Դավթյանը: Նրա ճաշակի ու չափանիշների հետ հաշվի էին նստում գրող Գուրգեն Մահարին, գրաքննադատ Սուրեն Աղաբաբյանը: Նրա հարազատ եղբայրությունն էին փնտրում Վիլյամ Սարոյանն ու Հրանտ Մաթևոսյանը: Վահագն Դավթյանի հետ այսպիսի մարդկանց միասնությունը թույլ չէր տալիս, որ մանր-մունր բաներ ներթափանցեն գրականություն»,- ասաց Ռազմիկ Դավոյանը:

Vahagn_Davtyan_3«Խորհրդային տարիներին Վահագն Դավթյանը գնահատված լինելու պակաս չի ունեցել,- նկատեց Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը,- այդ առումով մենք պարտք ունենք նրա հանդեպ 1988 թվականից հետո, երբ իր մտածողությամբ ու հոգեբանությամբ լրիվ փոխվեց Վահագն Դավթյան բանաստեղծը: Շեշտադրումները փոխվեցին: Մեր հիշողության մեջ նա ավելի շատ մնացել է իր քնարական գործերով: Բայց ես հիշում եմ Դավթյանին նաև պատերազմի տարիներին, երբ այցելում էր մեր վիրավոր ազատամարտիկներին, որոնք Երևանի հիվանդանոցներում էին: Բանաստեղծություններ էր նվիրում նրանց, ապրում էր այդ ցավով: 90-ականներին գրված բանաստեղծություններում բոլորովին ուրիշ Վահագն Դավթյան է»…

Vahagn_Davtyan_1Բանաստեղծի դուստրը՝ Հասմիկ Դավթյանը, հոր հետ կապված շատ հիշողություններ ունի: Այս մեկը, օրինակ, երբեք չի մոռանա. «Ես տուն էի ստացել: Նոր-նոր էինք կահավորում: Մի օր եկավ, շրջեց սենյակներում, տեսավ, որ վերանորոգել, կահավորել ենք, նայեց-նայեց, մեկ էլ հարցրեց՝ իսկ ո՞ւր է գրքերի պահարանդ… Ես այնպես ամաչեցի: Իհարկե, գրապահարան լինելու էր, ուղղակի դեռ չէինք հասցրել… Գիրք, գիրք… ամեն ինչ գրքի հետ էր կապված»,- հիշեց Հասմիկ Դավթյանը:

Siranush YuzbashyanՆա հոր հետ երկար տարիներ է ապրել. «Հրաշալի հայր էր: Մինչև հիմա էլ ինչ անում եմ, մտածում եմ՝ ինչ կմտածեր հայրս դրա մասին, ինչ կասեր: Նա այնքան ճիշտ հայացք ուներ ամեն ինչի նկատմամբ: Որևէ շեղում չէր ընդունում: Ինչպես ինքն է ասում, «մեջս լույս է ու էլ ոչինչ…»: Ամեն ինչին այդպես էր նայում: Շատ ափսոս, որ հիմա նա չկա, ու չի տեսնում իր ծոռներին: Ես հրաշալի թոռնիկներ ունեմ, որոնց մեջ փորձում եմ հայրիկիս գտնել»,- ասաց բանաստեղծի դուստրը:

Ruben Hovsepyan

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Has says:

    Եթե ես ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ աղջիկը լինեի, (բացի թոռներիս մեջ նրան տեսնելը) տեր կկանգնեի նրա գրական ժառանգությանն ու այն հանրությանն ավելի հասանելի կդարձնեի…. ցավում եմ, բայց Ռազմիկ Դավոյանը շատ ճիշտ է… եթե էսպես շարունակվի, ևս երկու սերունդ, ու Դավթյանի նման հանճարը կհիշվի միայն նեղ մաանագետների կողմից… ցավոք…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29