Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները պատրաստվում են օրերս ավելի շատ մարդկանցով գալ նախագահականի մոտ

Փետրվար 22,2016 19:30

Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահական նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ են հավաքվել, որոնք պահանջում են ազատ արձակել ակտիվիստներ Գեւորգ Սաֆարյանին ու Վարդգես Գասպարյանին: Նրանք ցանկանում էին մոտենալ նախագահականին, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց:

Մոտ 30 րոպե Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց կանգնելուց հետո ակցիայի մասնակիցները ցրվեցին: Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից Միքայել Նազարյանը նշեց, որ իրենց ձերբակալված ընկերների հետ նույն հայացքներն ունեն: «Ու եթե իրենց ձերբակալել են, մեզ էլ են պարտավոր ձերբակալել, այլապես անաչառ մոտեցում չի իրականացվի ոստիկանության կողմից: Մենք եկանք, հորդորեցինք, որ նույն խափանման միջոցը կիրառեն մեր հանդեպ»:

Ըստ նրա՝ այսօրվա ակցիան իրենց լիազորեց կիրառել օրենքով թույլատրված խաղաղ անհնազանդության ավելի սուր միջոցներ, «որոնք մենք հետագայում, մոտ օրերս, կիրականացնենք, ավելի մեծ բազմությամբ կգանք եւ ոչ թե կասենք, որ մեզ լսեն, այլ՝ մեր խոսքը լսելի կդարձնենք»:

Միքայել Նազարյանն ասաց, որ ցանկանում էին մոտենալ նախագահականի դարպասներին եւ իրենց խոսքը փոխանցել Սերժ Սարգսյանին, սակայն իրենց թույլ չտվեցին. «Օրենքի խախտում է դա բնականաբար, քանի որ ոստիկանությունն իրավունք չունի խաղաղ հավաքի երթուղին փոխելու առաջարկություն անել: Նրանց միակ պարտականությունը երթուղու անվտանգությունն ապահովելն է: Գնում ենք վերադառնալու նպատակով»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29