Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կողմ է քվեարկելու, Նաիրա Զոհրաբյանը չի քվեարկելու

Փետրվար 22,2016 18:07

«Եթե կայացնեք այս ինստիտուտը՝ ես կլինեմ առաջին մարդը, որ կկանգնի ձեր կողքին՝ ասելով, որ կոտրեցիք այդ ստերեոտիպը տուրք չտալով ընդդիմության կամ իշխանության պահանջներին, չդառնալով նրանց պատանդը կամ գերին»- ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ դիմելով թեկնածու Արման Թաթոյանին:

Տիկին Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն ազատ են իրենց քվեարկության հարցում, իսկ ինքը չի մասնակցի քվեարկությանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իր համար օմբուդսմենի նախընտրելի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն էր, բայց վերջնական որոշել է, որ կողմ է քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը. «Սա ավելի շատ պոստ ֆակտում վստահության քվե է ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտին»:

Նա հիշեցրեց, որ Կարեն Անդրեասյանն ԱԺ-ում խնդրում, աղաչում էր, պատգամավորներին, ասում էր՝ ձեր աջակցության կարիքը կա, բայց պատգամավորները քմծիծաղով էին դրան վերաբերում, մինչեւ պարզվեց, որ իրոք, պաշտպանը ԱԺ-ի պաշտպանության կարիքն ունի. «Ես Արման Թաթոյանին չեմ ճանաչում, սա ոչ թե Թաթոյանին վստահության քվե է, այլ ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ ՄԻՊ-ի կայացման գործում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29