Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մարդը անդեմ է, 10 տարի ձեն չի հանել». Փոստանջյանը վիրավորում ու քննադատում է Թաթոյանին (Տեսանյութ)

Փետրվար 22,2016 17:28

«Արման Թաթոյանը սպասարկել է իշխանության քաղաքականությունը: Եթե այդպես չէ եւ այդ անձը կապ չի ունեցել սպասարկման հետ, ապա ինքը թող մատնանշի մի գործ, որի վերաբերյալ ինքը այլ կարծիք է հայտնել»,- ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ իր ելույթում ասաց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ վստահեցնելով, որ դա ոչ թե ՄԻՊ ընտրություն է, այլ՝ ՀՀԿ-ի կողմից նշանակում:

Փոստանջյանի խոսքերով՝ ՀՀ-ում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ կան. «Եվ 10 տարի իր գործունեության ընթացքում այս մարդը ձեն չի հանել»:

Զարուհի Փոստանջյանը քննադատեց Թաթոյանին, որ չունի իր ուրույն կարծիքը, հարցնում են՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, եղե՞լ են, պատասխանում է՝ պետք է կոնկրետ գործով ուսումնասիրի, չգիտի:

Հետո Փոստանջյանը հեգնեց, որ ինչ հարց տալիս են՝ Թաթոյանն ասում է՝ չեմ մասնակցել այսպիսի քննարկմանը, չգիտեմ, պետք է ուսումնասիրեմ, նոր ասեմ. «Սա նշանակում է, որ այս մարդը անդեմ է: Ես դեմ եմ քվեարկելու, այս նշանակումը դասվելու է այն նշանակումների շարքը, որն ունեցել ենք մինչ այժմ: Մենք չենք ունենալու այն մարդու իրավունքների պաշտպանը, որը սպասարկելու է մեր շահը»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորեց Զարուհի Փոստանջյանին չվիրավորել մարդուն. «Ի՞նչ է նշանակում՝ այդ մարդն անդեմ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29