Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիկ Հակոբյանի քեռու որդին նույնպես լքեց ԱԱԾ-ի շարքերը

Փետրվար 22,2016 17:15

Գորիկ Հակոբյանի՝ ԱԱԾ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո, Aravot.am-ի տեղեկություններով, երկու օր առաջ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացել նաև Շիրակի մարզի Ազգային անվտանգության ծառայության պետ Աշոտ Կագրամանյանը:

Վերջինս երկար տարիներ զբաղեցնում էր այս պաշտոնը, նա նույնպես վաղուց գտնվում էր թոշակային տարիքում. ծնվել է 1946 թվականին:

Նշենք, որ Աշոտ Կագրամանյանի հայրը Գորիկ Հակոբյանի քեռին է:

ԱԱԾ նորանշանակ ղեկավար Գեորգի Կուտոյանն արդեն իսկ ստորագրել է Աշոտ Կագրամանյանի դիմումը, վերջինիս այս պահին փոխարինում է նրա տեղակալը: Շիրակի մարզի Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը դեռ թափուր է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29