ԱՄՆ-ում գործող Սիրիայի հայ օգնության հիմնադրամի (SARF) կազմակերպած «Փրկիր կյանք» դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան 1.2 մլն ԱՄՆ դոլար գումար: Այս մասին հաղորդում է Asbarez պարբերականը:
Հեռուստամարաթոնի հեռարձակումը մեկնարկել է ԱՄՆ ժամանակով ժամը 14:00-ին և տևել է 6 ժամ: Հեռարձակման ընթացքում ելույթ են ունեցել քաղաքացիական հասարակության, կազմակերպությունների , դպրոցների և այլ հաստատությունների ներկայացուցիչներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ