Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հրաժարական է տվել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, բնականաբար, նոր խոսնակի փնտրտուքների մեջ են:
Aravot.am-ի տեղեկություններով՝ այս պահին կուսակցությունում քննարկվում է երկու թեկնածություն: Թեկնածուներից մեկը Վանիկ Էլիզբարյանն է: Նա ընդգրկված է նաեւ ԲՀԿ համամասնական ցուցակում:
Նա տեւական ժամանակ աշխատել է Կենտրոն հեռուստաընկերությունում, այժմ՝ «Պոստսկրիպտում» մամուլի ակումբի սեփականատերն է, բավական սերտ կապեր ունի լրագրողական աշխարհում:
Aravot.am-ին առայժմ չի հաջողվել ճշտել երկրորդ թեկնածուի անունը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ