Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի գործի քաղաքական մասի հետ որեւէ առնչություն չեմ ունեցել». Թաթոյանն ԱԺ-ում պարզաբանում է

Փետրվար 22,2016 15:38

ԱԺ նիստում շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Թեկնածու Արման Թաթոյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: Զարուհի Փոստանջյանը Թաթոյանից պարզաբանում պահանջեց Մարտի 1-ի գործի հետ կապված. «Դուք հանձնաժողովում նշեցիք, որ առնչություն եք ունեցել Մարտի 1-ից հետո հատուկ զեկույց կազմելուն: Այդ ժամանակ դուք արդեն տեղյակ էիք Մարտի 1-ի գործերից: Այդ գործով ՀՀ-ում քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե՞ ոչ»:

Արման Թաթոյանը պատասխանեց, որ Մարտի 1-ի զեկույցին առնչություն է ունեցել բացառապես մասնագիտական քննարկման շրջանակում՝ կապված քրեական դատավարության օրենսդրության վերլուծության հետ. «Քաղաքական մասի հետ որեւէ առնչություն չեմ ունեցել, քաղբանտարկյալների մասով էլ վերլուծության մեջ առկա է»:

Խաչատուր Քոքոբելյանն էլ հարցրեց՝ կա՞ մարդու իրավունքների խախտման հանրային հնչեղության որեւէ դեպք, որ դուք կառանձնացնեիք եւ որի մասին դուք ձեր դիրքորոշումը հայտնել եք: Քաղբանտարկյալներ ՀՀ-ում եղե՞լ են, թե՞ ոչ՝ օմբուդսմենի թեկնածուն նշեց, որ՝ այնքանով, որքանով իմ պրոֆեսիոնալ գործունեությունը առնչվել է, ես նման խնդրի առաջ չեմ կանգնել: Խաչատուր Քոքոբելյանն արձագանքեց՝ փաստորեն գտնում եք, որ ՀՀ-ում մինչ օրս քաղբանտարկյալ չի եղել:

Իսկ Հանրային հնչեղության որեւէ կոնկրետ դեպք չնշեց, միայն ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29