Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով Տավուշի մարզից 9 հոգի ավելի քան 20 տարի անհայտ կորած է: Նրանց մեջ են ինչպես սահմանագոտում անհետացած, սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Ոսկեպար եւ այլ գյուղերի բնակիչներ, նաեւ՝ Լեռնային Ղարաբաղում մարտնչած մահապարտ ազատամարտիկ, Կողբ գյուղի բնակիչ Գրիգոր Ղարագյոզյանը:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած են 4500 մարդ, որից ավելի քան 400-ը Հայաստանում գրանցված անհայտ կորածներ են:
ԿՄԽԿ-ն Հայկական կարմիր խաչի ընկերության եւ տեղական այլ կազմակերպությունների գործընկերությամբ հոգեբանական աջակցություն, դրամաշնորհներ, անտոկոս վարկեր է տրամադրում անհայտ կորածների ընտանիքներին, նպաստում նրանց համար աշխատատեղ, սեփական եկամուտներ ապահովելուն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ