Այս մասին այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «Երեխայի իրավունքների գործիքակազմ» ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Սա նշանակում է, որ առաջնահերթ պետք է կարողանանք օգնել երեխա ունեցող ընտանիքներին: Առավել խոցելի են այն ընտանիքները, որտեղ ավելի շատ անաշխատունակներ կան, իսկ մինչեւ 18 տարեկանները համարվում են ոչ աշխատունակ, թեեւ աշխատանքային հիմնական տարիքը սկսվում է 16-ից: Հետեւաբար, այն ընտանիքներում, որտեղ ավելի շատ տարեցներ եւ երեխաներ կան, մեծանում է աշխատունակ անդամների ծանրաբեռնվածությունը»,-ասաց Արտեմ Ասատրյանը:
Նա տեղեկացրեց, որ պետական քաղաքականությունն առաջնահերթ ուղղված է նշյալ ընտանիքներին. «Այն ընտանիքները, որոնք ձեռք են բերում ընտանեկան նպաստի իրավունք, յուրաքանչյուր երեխայի համար հավելավճար են ստանում»: Մանկական աղքատության նվազեցման ուղղությամբ ծրագրերը հաստատված են այս տարվա բյուջեով: Նախարարի փոխանցմամբ՝ նոր ծրագրեր եւս կիրականացվեն:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ