Լրահոս
Օրվա լրահոսը

Առևանգում, ավազակային հարձակում Լոռու մարզում. հարուցվել է քրեական գործ

Փետրվար 22,2016 13:41

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդ առևանգելու, ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

2016 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:55-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ սալջարդեր, հեմատոմաներ» ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել Վանաձորի բնակիչ, 41-ամյա Հ.Վարոսյանը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տուժածը հայտնել է, որ 2016 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 18.00-19.00-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասից իր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով մի տղամարդու է տեղափոխել «Վարդանլու» թաղամաս, ով ճանապարհին դանակի գործադրման սպառնալիքով գումար է պահանջել և վերցրել իր հեռախոսը:

Այնուհետև Հ.Վարոսյանի վարած ավտոմեքենան կանգնեցրել է «Նիվա» մակնիշի մի ավտոմեքենա, դանակի գործադրման սպառնալիքով իրեն նստեցրել այդ ավտոմեքենան ու տեղափոխել Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատված, փայտե մահակներով ծեծել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և հափշտակել նրա մոտ գտնվող գումարը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի հատկանիշներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Հ.Վարոսյանը ճանաչվել է տուժող, առգրավվել է նրա հագուստը, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։

Մշակվել է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, ձեռնարկվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության բացահայտման ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մկո says:

    // Հ.Վարոսյանը ճանաչվել է տուժող, առգրավվել է նրա հագուստը //
    – Ոնց՝ տուժածի հագուստն էլ միլիցեքն են խլել, էս ձյուն-ձմեռով?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29