Արշակունյաց փողոցի գրեթե բոլոր շենքերի պատերին կան «Վերեւում Աստված կա» պաստառներ: Այս հիշեցում նախադասությունն ամենակիրառական նշանակությունն է
ստացել մեզանում:
Այն ասվում է դատարաններում, ասվում մեկուսարաններում, մանկատներում, ծերանոցներում, անգամ քաղաքական հարթակների վրա: Պատահական չէ, որ նկարում պատկերված պաստառները ի հայտ եկան այն ժամանակ, երբ քրեական գործ հարուցվեց էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ: Թեեւ նշյալ անձը դատապարտվել է երկարաժամկետ անազատության, սակայն նրա նկարով այս պաստառները դեռ շարունակում են շողշողալ մամուլի շենքի դիմաց:
Լուսանկարը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
20.02.2016