Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց լրագրողների դեմ ոտնձգությունների հետ կապված: Նա ասաց, որ վերջին տարիներին ահազանգեր ենք ստանում լրագրողների աշխատանքին խոչընդոտելու կամ լրագրողների հասցեին հնչած վիրավորանքների, պիտակավորումների մասին:
Որպես երկարամյա նախկին լրագրող՝ նա մտահոգություն հայտնեց ու հիշեցրեց, որ ի դեմս լրագրողների՝ գործ ունեն հանրությանն իրենց հետ կապող կարգավիճակ ունեցող մարդկանց հետ:
Նա կոչ արեց պատգամավորներին, որ լրագրողների հետ հարաբերութուններում պահպանեն էթիկայի կանոնները:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մհեր Սեդրակյանի՝ լրագրողներին վիրավորելու միջադեպին. «Ես հույս ունեմ, որ մեզ ի վերջո կհաջողվի ԱԺ-ում նման պրակտիկային վերջ տալ, որովհետեւ դա ոչ միայն ազդում է ԱԺ-ի հեղինակության վրա, այլեւ խոչընդոտում է լրագրողների աշխատանքը»:
Կարդացեք նաև
Նա դատապարտեց նման երևույթները: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը միացավ մտահոգությանը՝ կոչ անելով նաեւ լրագրողներին՝ պատգամավորների հետ շփվելիս պահպանել էթիկայի կանոնները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ