Aravot.am-ի տեղեկություններով, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը պատրաստվում է հրաժարվել կուսակցության խոսնակի իր պարտականություններից: Մեզ հետ զրույցում Վահան Բաբայանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը:
Ավելի ուշ, Վահան Բաբայանն ասաց, որ հավանաբար նման քայլ կկատարի: Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը մեր հարցին էլ կարճ արձագանքեց. «Անձնական պատճառներով»: Թե անձնական ի՞նչ պատճառներն են նրան ստիպում գնալ այդ քայլին, Վահան Բաբայանը չցանկացավ մանրամասնել:
Aravot.am-ի տեղեկություններով, Վահան Բաբայանը եւ Միքայել Մելքումյանը խմբակցությունում ինչ-ինչ խնդիրներ ունեն: Դրանք կապված են ԲՀԿ-ի կոալիցիա մտնել-չմտնելու հետ: Հիշեցնենք, որ թե Վահան Բաբայանը, թե Միքայել Մելքումյանը ՀՀԿ-ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու ջատագովներից էին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ