Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանությունը դրսի ուժերի կրիմինալ տարրերի միջոցով հաշիվ է մաքրում ակտիվիստների հետ. Փաշինյան

Փետրվար 22,2016 13:01

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման վերաբերյալ ԱԺ-ում այսօր ի թիվս այլ պատգամավորների, հայտարարություն արեց նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Գասպարի կալանավորելու որոշումը կայացրել է Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատավոր Նելլի Բաղդասարյանը. «Կալանքի որոշման հիմքերը մեղմ ասած կասկածելի են, չեմ ուզում ասել՝ ապօրինի: Կալանքից հետո ես երկու անգամ եղել եմ «Նուբարաշեն» քրեակատարողականում: Նա ունի առողջական խնդիրներ: Նա ճնշման հետ կապված խնդիր ունի,. Շաքարային դիաբետի հետ կապված խնդիր ունի: Տվյալ դեպքում նրան կալանքի տակ պահելը շատ նման է խոշտանգման՝ մանավանդ, որ այն գործը, որով ինքը անցնում է, այդ գործով առավելագույն պատիժ է սահմանված կալանքը 2-3 ամիս: Նման գործով մարդուն կալանավորելը որոշակի հետեւությունների հիմք է տալիս»:

Ըստ Փաշինյանի, «Նուբարաշեն» քրեակատարողականում վերջին ամիսներին եղել է եւ գտնում է, որ երբ ակտիվիստներին չեն կարողանում դատաիրավական գործընթացներում ընկճել, իշխանությունը դրսի ուժերի միջոցով օգտագործում է կրիմինալ տարրի՝ նրա միջոցով որոշակի ազդեցություն գործելու համար. «Խստիվ դատապարտում եմ Վարդգես Գասպարիի կալանավորումը, եւ դա համարում եմ քաղաքական հետապնդման ցայտուն օրինակ»:

Փաշինյանը հայտարարեց, որ այս նստաշրջանի օրակարգի բոլոր հարցերին ինքը դեմ է քվեարկելու՝ ի նշան բողոքի Վարդգես Գասպարիի կալանավորման:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29