Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս խեղճ ընդդիմությունն էս իրավո՞ւնքն էլ չունի, բա ամոթ չի՞» Բագրատյանը՝ Շարմազանովին (Տեսանյութ)

Փետրվար 22,2016 12:56

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հորդորել էր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, որ ԱԺ անունից ոստիկանությանը, դատախազությանը հարցում ուղարկեն քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման հետ կապված եւ ԱԺ-ին տեղեկատվություն տրամադրեն:

Շարմազանովը պատասխանել էր, որ որտեղ օրենք կա, իրավունք չունեն միջամտել իրավապահ մարմինների գործերին:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն արձագանքեց. «Երբ նոր Սահմանադրությունը անցկացրեցիք, ասում էիք՝ ընդդիմության դերը բարձրանում է: Էս խեղճ ընդդիմությունը, պարոն Շարմազանով, մի բան է խնդրում: Ասում է՝ գնա իմացի ինչ է, արի ինֆորմացիա տուր: Էս իրավո՞ւնքն էլ չունեն, բա ամոթ չի՞: Պիտի հիմա նստենք սա քննարկե՞նք»:

Շարմազանովը պատասխանեց. «Ես ասացի իրավունք չունե՞նք: Ասացի՝ մենք դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն մարդու իրավունքների նկատմամբ: ՀՀ-ում եւ ցանկացած ժողովրդավարական երկրում քաղբանտարկյալների առկայությունն անթույլատրելի է: Ասացի՝ պետք չի դատավորի կամ դատախազի ֆունկցիա վերցնել, որեւէ այլ բան ասե՞լ եմ: Մի՛ խեղաթյուրեք ոտի վրա իմ ասածները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29