Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական եւ մասնավոր կառույցների անգրագետ փաստաթղթերը. (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Փետրվար 22,2016 12:53

Լեզվաբան Լավրենտի Միրզոյանն այսօր «Հենարան» ակումբում կազմակերպված ասուլիսին բերել էր մի շարք պետական ու մասնավոր մարմինների եւ ծառայությունների փաստաթղթեր, որոնցում շատ լեզվական սխալներ կան, անգամ կետադրությունն է բացակայում:

Լեզվաբանը դժգոհեց, որ խնդիրը գրեթե բոլոր ոլորտներին է վերաբերում. «Այսօր մայրենի լեզուն օտարվում է եւ դառնում երկրորդ լեզու: Կան բուհեր, որտեղ հայոց լեզվի ամբիոնները միացվում են օտար լեզուների ամբիոններին: Դժգոհ ենք ԱԺ պատգամավորների խոսքից, գովազդի լեզվից: Նորակառույց հյուրանոցների վրա հայերեն անուններ չկան: Շատանում են «հոթելներն» ու «մոթելները»:

Պարոն Միրզոյանը նշեց, որ ուսանողների եւ երեխաների խոսքը եւս մաքուր չէ, իսկ արեւմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներառված է վտանգված լեզուների ցանկում. «Պարտավոր ենք այս ահազանգը լուրջ ընդունել ու մտածել կոնկրետ քայլերի մասին: Աշխարհում տարեկան չորս փոքր ժողովուրդների լեզուներ վերանում են: Ո՞վ է զբաղվելու հայապահպանության խնդրով: Պետք չէ մտածել, թե դա միայն Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների խնդիրն է: Ամեն ինչ հնարավոր է կարգավորել օրենքով: Նոր Սահմանադրությունում երեք հոդված նվիրված է մայրենի լեզվին: Դրանցից մեկում ասվում է, որ հայոց լեզուն գտնվում է պետության պաշտպանության ներքո»:

Ինչ վերաբերում է հեռուստաեթերի լեզվին, Միրզոյանն ասաց, որ այսօր այն բավականին մաքուր է. «Մտահոգություններ ունենք կայքերի հետ կապված: Շտապողականության խնդիր կա, վրիպումներ են լինում: Կարծում եմ՝ դա էլ ժամանակի հարց է»:

FILE7356 FILE7355 FILE7354 FILE7353 FILE7357

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29