«Նրան չեն տարել դատարան, կալանավորումը տեղի է ունեցել հեռակա կարգով: Մինչդեռ օրենքի պահանջն է լսել այն անձին, ում նկատմամբ պետք է կիրառվի կալանավորման որոշում»,- այսօր ԱԺ նիստի սկզբում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման մասին այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքերով՝ նախորդ դարում էլ են ՀՀ-ում քաղբանտարկյալներ եղել. «Մեր գործընկերներից շատերը, որոնք նախկինում եղել են քաղբանտարկյալ, այս պահին թեպետ ազատության մեջ են, բայց ոչ ոք չի երաշխավորում, որ նա վաղը նորից քաղաքական հայացքների համար կդատապարտվի»:
Զարուհի Փոստանջյանը կոչ արեց բոլորին մասնակցել ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի բողոքի ակցիային: Հատկապես կոչն ուղղված էր նախկին քաղհալածյալներին. «Այս արատավոր երեւույթը նպաստում է նրան, որ ՀՀ-ից նորից տեղի ունենա արտագաղթ, կապիտալի արտահոսք եւ ներդրումների բացակայություն: Յուրաքանչյուր քաղաքական բանտարկյալ միլինավոր դոլարների ներդրումների պակաս է եւ միլիոնավոր դոլարների արտահոսք: Մենք այսպիսի ապօրինի կալանավորումներով նպաստում ենք մեր երկրի քայքայմանը: Որեւիցե մեկը չի կարող թույլ տալ, որ Հայաստանում լինի քաղաքական հալածյալ: Այս տարի արդեն ունենք երկուսը: Այս ամենը արձանագրվում է, եւ սրա վերաբերյալ կան միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարություններ: Սրանց հետ խաղ պետք չէ անել, հերիք է մեզ խայտառակեք միջազգային ատյաններում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«հերիք է մեզ խայտառակեք միջազգային ատյաններում»
հմմմմմ…
https://www.youtube.com/watch?v=i1n4LTBBmPY