Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԱԺ նախագահի հիվանդանոցային բուժումն ավարտվել է»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին տեղափոխել էին 1-ին համալսարանական հիվանդանոց։ Սահակյանն ունեցել էր արյան բարձր ճնշում, կասկածվում էր ինսուլտ: