Լրահոս
Օրվա լրահոսը

15-ամյա տաթեւցի. «Ես այստեղ չեմ ուզում մնալ»

Փետրվար 21,2016 21:39

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի բնակիչ 15 -ամյա Գառնիկ Պետրոսյանը իր ապագան չի կապում հայրենի գյուղի հետ: Ծրագրում է՝ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել քաղաք. «Ես այստեղ չեմ ուզում մնալ: Դեռ չեմ որոշել, բայց Հայաստանի մեջ»:

Բողոքում է՝ Տաթեւում իր հասակակիցները քիչ են, նրանցից ոմանք մշակույթի տանը հավաքվում են վոլեյբոլ են խաղում. խմբակներ չկան, երեխաներ էլ քիչ են. «Դպրոցում հիմա կա 80-85 աշակերտ, 100-ի չի հասնում: Բայց առաջներում շատ կար 400-300, կամաց-կամաց արտագաղթի հետ նվազում է երեխաների թիվը»:скачанные файлы

Հիշում է՝ 5 տարի առաջ հյուրախաղերով դերասաններ էին գալիս Տաթեւ, իսկ հիմա դա էլ չկա: Իրենք էլ տարածության պատճառով չեն կարողանում գնալ մոտակա բնակավայր, որտեղ հնարավոր կլիներ ֆիլմ կամ ներկայացում դիտել:

Տաթեւի մշակույթի տուն

Տաթեւի մշակույթի տուն

Չնայած տարիքին՝ Գառնիկը, ինչպես որոշ տաթեւցիներ, մտահոգված է այն հանգամանքով, որ համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում, երբ 8 համայնքներ միավորվել են եւ ստեղծել Տաթեւ բազմաբնակավայր համայնքը, նրա կենտրոնը ոչ թե Տաթեւն է, այլ՝ Շինուհայրը. «Համայնքների խոշորացման ծրագրով, եթե Տաթեւը լիներ կենտրոնը, պարզ է, որ արդեն ճանապարհները կասֆալտապատեին, կմաքրեին: Հիմա, եթե ձյուն է գալիս 2 շաբաթից ավել է՝ ճանապարհները փակ են, ժողովուրդը չի կարողանում գյուղից դուրս գալ: Հիմա Շինուհայրն է կենտրոնը, բայց ասում են կփոխվի, էլի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Դուք ճիշտ ճանապարհ եք քարոզում,մնան ձեվով կնպաստեք ընկճախտի հոգեբանության խորացմանը եվ լուրջ ներդրում կունենաք Հայաստանի ,որպես պետության, վերացմանը:Չիչակյան խորհուրդ կտայի մի փոքր կառեւցողական լինել.յուրաքանչյուր հրապարակում պետականության ամրապնդման պիտի ուղղորդվի: ՈՒմ ջրաղացին եք ջուր լցնում….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29