Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«10 տարի է՝ ասում են գազը գալու է, դեռ չի եկել»

Փետրվար 21,2016 20:39

1 շաբաթ առաջ՝ փետրվարի 14-ին, Սյունիքի մարզում համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում 8 համայնքները ընտրեցին միասնական համայնքի ղեկավարի: Այսպիսով՝ 2008 թվականից Տաթեւ գյուղի գյուղապետ ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը ընտրվեց Տաթեւ բազմաբնակավայր համայնքի ղեկավար:

Տարվա այս եղանակին մեքենայով Տաթեւ հասնելն իսկական փորձություն է, որը բացառված չէ, որ կարող է ձախողվել: Բնակիչների պնդմամբ՝ Գորիսի հետ կապող ավտոբուսը մեկ ամիս չի աշխատել, քանի որ ճանապարհները չեն մաքրվել: Սակայն, ի տարբերություն հարեւան գյուղերի Տաթեւը ճոպանուղի ունի, որը սկզբում բնակիչների համար անվճար էր, այնուհետեւ դարձել էր 500 դրամ, իսկ հիմա՝ 1000:

«Ճոպանուղին գյուղում մի քանի հոգու համար է օգուտ: Նրանք, ովքեր հյուրատուն ունեն, մարդ են բերում, պահում: Մեզ ոչ մի օգուտ չի տալիս ճոպանուղին»,- ասում է է գյուղի բնակիչ Կոլյա Մկրտչյանը:скачанные файлы

Սակայն, նրա խոսքերով, հյուրատուն ունեցող տաթեւցիները եւս սոցիալական խնդիրների են առնչվում: Օրինակ՝ Տաթեւի հյուրատներից մեկի սեփականատերը մեկնել է Ռուսաստան, որպեսզի աշխատի, հյուրատունը վերանորոգի, այլապես իր բիզնեսը չի աշխատի:

«10 տարի է՝ ասում են գազը գալու է, դեռ չի եկել, բայց ամեն դեպքում հավատում ենք, տեսնենք: Գազը չկա, փայտը անտառապետները չեն թողնում բերել, զոռով բերում ենք, էնքան ա, որ ապրում ենք: Ասում են՝ էժան գնով փայտ են տալու, դա էլ մինչեւ բերում ենք դառնում է կրկնակի ծախս: Ամեն ինչից հեռու ենք»,- ասաց բնակիչ Կոլյա Մկրտչյանը:

Տաթեւի հյուրատներից մեկի սեփականատեր Աղունիկ Փասյանը կարծում է, որ ճոպանուղին որոշ չափով բարելավել է Տաթեւի վիճակը. 5-10 բնակիչ աշխատանք է ունեցել, զբոսաշրջիկների շարժն է ավելացել: Սակայն նրա միակ եկամուտը հյուրատունը չէ. նաեւ անասնապահությամբ է զբաղվում. «Տարեցտարի զբոսաշրջիկների շարժն ավելանում է, հետեւաբար՝ նաեւ եկամուտը: Անցած տարվա ընթացքում մոտավորապես 200 հոգու ենք հյուրընկալել»:h

Աղունիկ Փասյան խոսքերով՝ զբոսաշրջիկները հիմնականում այցելում են մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, դրանից հետո շարժը կամաց-կամաց նվազում է: Նրա պնդմամբ՝ Տաթեւ այցելող զբոսաշրջիկներն արդեն գիտեն, որ Տաթեւում գազ չկա, եւ այդ պատճառով էլ դեռ բողոքներ չի ստացել. «Բայց ճանապարհից են բողոքում: Ի՞նչ անեմ, մենք ի՞նչ կարող ենք անել: Նախ գյուղամեջի ճանապարհներն են վատ, կամ Սատանայի կամուրջից դեպի վերեւ՝ մինչեւ գյուղ հասնող ճանապարհը շատ վատ վիճակում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29