Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ոմանց թվում է՝ հեշտ էր հրաժարվել «Օրինաց երկիր» անվանումից, չարաչար սխալվում են»

Փետրվար 21,2016 19:29

«Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» հասարակական­-քաղաքական միավորումն այսօր՝ փետրվարի 21-ին, պաշտոնապես հայտարարեց վերակազմավորվելու և կուսակցություն դառնալու մասին:

Founding congress of the 'Armenian Renaissance Party' took place at K. Demirchyan Sports and Concerts Complex

Founding congress of the ‘Armenian Renaissance Party’ took place at K. Demirchyan Sports and Concerts Complex

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ միավորումը կուսակցության վերածելու մասին որոշումը մասնակիցներին ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը. «Ավելի քան 150 հասարակական և քաղաքական կազմակերպություններ միավորվելով հիմնադրում են «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը: Այսօր մենք միասին վառելու ենք մեր միասնական մեծ մոմը՝ հերթական անգամ գործնականում ապացուցելով, որ ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ խոսել խավարի մասին»,­- ասաց Հ. Մարգարյանը:

Founding congress of the 'Armenian Renaissance Party' took place at K. Demirchyan Sports and Concerts Complex

Founding congress of the ‘Armenian Renaissance Party’ took place at K. Demirchyan Sports and Concerts Complex

Համագումարի ընթացքում մասնակիցները հաստատեցին նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը, ծրագիրն ու ռազմավարությունը:

Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Բաղդասարյանը:

Founding congress of the 'Armenian Renaissance Party' took place at K. Demirchyan Sports and Concerts Complex

Founding congress of the ‘Armenian Renaissance Party’ took place at K. Demirchyan Sports and Concerts Complex

«Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնց հետ արդեն 20 տարի պայքարում եմ Հայաստանի քաղաքական դաշտում: 20­-ամյա այդ պայքարը մեզ բերեց այն համոզման, որ Հայաստանում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է նախաձեռնել լայն հասարակական­-քաղաքական կոնսոլիդացիա: Եվ ես գրեթե մեկ տարի առաջ ձեռնամուխ եղա այդ մեկնարկին: Տևական ու բուռն քննարկումներից հետո մեզ հաջողվեց 150-ից ավելի կազմակերպությունների համախմբել «Հայկական վերածնունդ»­-ի գաղափարի շուրջ»,-­ ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նոր կուսակցության նախագահի խոսքով՝ իր նախաձեռնության մեկնարկից հետո երկու հիմնական թեզեր են նետվել հրապարակ՝ առաջին՝ ՕԵԿ­-ը հեղինակազրկված է և գնում է կուսակցության անվանափոխության, երկրորդ՝ Արթուր Բաղդասարյանին միացել են «չեղած մարդիկ ու կուսակցություններ»:

Ա. Բաղդասարյանն անհրաժեշտ համարեց անդրադառնալ այդ գնահատականներին. «Լավ, եթե ՕԵԿ-­ը հեղինակություն չունի, ինչպե՞ս է ստացվել, որ վերջին 20 տարում մշտապես եղել է Ազգային ժողովում: Մի ձեռքի մատները շատ են թվարկելու համար, թե Հայաստանում քանի այդպիսի կուսակցություն կա: Եվ ասելը, որ ՕԵԿ-ը հեղինակություն չունի, ուղղակի քաղաքական չարության ու բարբաջանքի անհաջող մի դրսևորում է:

Հիմա անվանափոխության մասին. ես և ներկաներից շատ-շատերը սիրում ենք «Օրինաց երկիր» անվանումը: Այն մեր կյանքի մի մասնիկն է, որին զավակի պես ենք մեծացրել: Եվ եթե ոմանց թվում է, թե հեշտ էր հրաժարվել «Օրինաց երկիր» անվանումից, չարաչար սխալվում են: Սակայն մեր ազգը, իսկապես, վերածննդի կարիք ունի, և մենք որոշեցինք միավորվել ու ստեղծել նոր ուժ, նոր միավորում:

Ինչ վերաբերում է երկրորդ՝ չեղած կուսակցությունների և մարդկանց մասին թեզին, ապա ասեմ, որ մեզ 40-­50 հազար մարդ է միացել: Մեզ միացած ցանկացած կուսակցությունում 2-­3 հազար մարդ կա: Միայն վերջին մեկ շաբաթում տասը կազմակերպություն է միացել մեզ: Եվ ես շնորհակալ եմ բոլոր այն կուսակցություններին ու կազմակերպություններին, որոնք քաղաքական և քաղաքացիական արիություն ունեցան՝ վեր կանգնելու իրենց հավակնություններից ու միավորվելու: Հեշտ չէր նրանց համար այդ որոշումը կայացնել: Սակայն եթե մենք չձերբազատվենք մեր մանր-մունր շահերից ու հավակնություններից, պոռթկում անելու քաջություն չենք ունենա»:

Նա անդրադարձավ նաև քաղաքական ուժերի նկրտումներն. «Որո՞նք են որոշ ուժերի բուն նպատակը: Մուտք գործել խորհրդարան: Մենք՝ որպես քսանամյա փորձառություն ունեցող խորհրդարանական կուսակցություն, ուզում ենք ասել՝ լավ, հինգ հոգով, մի քանի մանդատով ի՞նչ կարող ես փոխել երկրում: Ոչինչ: Միայն լայն համախմբումը կարող է բեկում մտցնել:

Մեր երկիրը, ցավոք, համակարգային փոփոխությունների կարիք ունի: Դրանք իրականացնելու համար քաղաքական դաշտում մեր անելիքն առաջիկա ժամանակահատվածում լինելու է հետևողական աշխատանքը կոնսոլիդացիան մեծացնելու համար: Մենք չենք քաշվելու, չենք ամաչելու ու դիմելու ենք բոլորին՝ կոնսոլիդացիայի համար»,- ասաց Ա. Բաղդասարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29