Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Հայկական վերածնունդ միավորումը» ՕԵԿ-ի զավակն է

Փետրվար 21,2016 16:38

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը փետրվարի 21-ին գումարեց իր հիմնադիր համագումարը: Համագումարի ընթացքում ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

Նա հայտարարեց, որ իր համար «Հայկական վերածնունդ միավորումը» Օրինաց երկիր կուսակցությունը զավակն է. «Գիտեք՝ շատ եմ մտորել, որովհետեւ դիմակայում էի բոլորին, որ Օրինաց երկիրը չվերափոխվի: Դիմակայում էի, որ հավերժություն լիներ մեզ համար: Բայց գիտեք՝ մի կարեւոր հանգամանք, որպես մայր, ինձ օգնեց մտածել այնպես, որ զավակի զավակն էլ է քո զավակը: Եվ ահա ես այսպես մտածեցի «Հայկական վերածնունդի» մասին, եւ հասկացա, որ ոչ միայն «Օրինաց երկիրը», այլ նաեւ այն բազմահազար մարդիկ, որոնք այսօր միացան մեզ միասին հաստատեցին, որ ծնողների միջոցով կյանք ենք տալիս մի նոր գաղափարի, միս ու արյուն ենք տալիս մի նոր քաղաքական ուժի, որը պետք է, վստահ եմ, արժանապատիվ կրողը լինի այն բոլոր գաղափարների, ծրագրերի, նպատակների, որոնց մասին խոսեց Արթուր Բաղդասարյանը»:

Հեղինե Բիշարյանը վստահություն հայտնեց, որ «Հայկական վերածնունդ» միավորում կուսակցությունը շարունակելու է իր շարքերն ընդգրկել նորանոր անդամներին. «Մենք հանուն մեր ազգի հանուն մեր ժողովրդի քսան տարի պայքարել ենք, եւ էլի պայքարելու ենք: «Հայկական վերածնունդ միավորումը» հնարավորություն է, մենք պայքարելու ենք հանուն նրա, որ մեր ծնողները այն երկիրը, որ թողել են մեզ, աղքատության մեջ չմեռնեն, արժանապատիվ կենսաթոշակով ապրեն: Մենք պայքարելու ենք նրանց դեմ, ովքեր հասարակությանը դարձրել են հիվանդ եւ ի շահ իրենց գրպանի: Ես վստահ եմ, որ մեր գործընկերները, որոնք միացան մեզ ստեղծելու են նոր ուժ, նրանց հետ միասին մենք կրկնապատկեցինք, եռապատկեցինք մեր ուժը: Եվ ես վստահ եմ, որ այդ ուժի հետ միասին մենք Հայկական վերածնունդի միջոցով ժողովրդին դարձնելու ենք միաբան՝ հանուն ազատ, անկախ Հայաստանի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nuran Sinanyan says:

    Օրինաց երկիր կուսակցությունը զավակ չի կարող ունենալ որովհետև այն չբեր է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29