Ստեն Կրոնկեն դարձել է Տեխասում գտնվող հանրահայտ «Waggoner Ranch»-ի սեփականատերը: Թե նա ստույգ որքա՞ն գումար է վճարել, չի ասվում: Բայց հայտնի է, որ միլիարդատիրոջից նախնական պահանջել են $ 725 միլիոն:
«Waggoner»-ի մակերեսը մոտավորապես 2165 քառակուսի կիլոմետր է, որն ավելի է միասին վերցրած Լոս Անջելեսի եւ Նյու-Յորքի, կամ Լոնդոնի ու Անդորրայի տարածքից եւ ընդամենը 400 կմ է զիջում Մոսկվային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ moving.selfstorage.com-ի