Մարզական իրերի համաշխարհային արտադրող Nike-ը խզել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մեննի Պակյաոյի հետ 2006 թվականից գործող գովազդային պայմանագիրն այն բանից հետո, երբ լեգենդար բռնցքամարտիկը Ֆիլիպինների հեռուստատեսությանը տված հարցազրույցում նույնասեռականներին համեմատել է կենդանիների հետ: «Եթե մենք հավանություն ենք տալիս տղամարդը՝ տղամարդու, կինը՝ կնոջ հետ հարաբերություններին, ուրեմն մարդը անասունից վատն է», – ասել էր մարզիկը:
Nike-ն դրանից անմիջապես հետո խզել է Պակյաոյի հետ պայմանագիրը՝ հայտարարելով. «Մենք Մեննի Պակյաոյի խոսքերը զզվելի ենք համարում եւ կտրականապես դեմ ենք ամեն տեսակի խտրականության»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ nydailynews.com-ի
Կարդացեք նաև