Լրահոս
Օրվա լրահոսը

«Ութոտնուկներ»՝ մսագնդիկներ սպագետիով

Փետրվար 21,2016 12:30

Իհարկե, կարելի է պատրաստել պարզապես կոտլետներ, սպագետի եւ լոլիկի թանձրուկ ու մատուցել միասին: Սակայն ինչո՞ւ փոփոխության համար չպատրաստել երեքը՝ մեկում:

Անհրաժեշտ մթերքները

Տավարի աղացած միս – 500 գրամ
Սպագետի-250 գրամ
Սոխ- 1 կգ
Սխտոր- 4-5 պճեղ
Սպիտակ հաց- 1-2 կտոր
Կաթ-0,5 բաժակ
Ձու- 1 հատ
Կանաչի- 1 կապ
Բուսական յուղ- 4 ճաշի գդալ
Համեմունքներ
Լոլիկ- 1 կգ (կամ 1 կգ պահածոյացված լոլիկներ՝ սեփական հյութում)
Տոմատի մածուկ- 4 գդալ
Կարմիր չոր գինի- 1 բաժակ

Պատրաստման եղանակը

Աղացած մսի հետ խառնեք մանր կտրատած մեկ սոխը, երկու պճեղ սխտորը, մանր կտրատած կանաչու կեսը, կաթի մեջ թրջած հացը եւ համեմունքները՝ կարմիր, սեւ պղպեղ, աղ, չորացրած կանաչիներ (օրինակ՝ հազրեվարդ, ծիթրոն, նանա, ուրց), ձուն: Լավ խառնեք:gndikner1

gndikner2Մնացած սոխը, ինչպես նաեւ՝ սխտորը կտրատեք շերտերով, տապակեք բուսական յուղի մեջ: Ավելացրեք համեմունքներ՝ չորացրած կանաչեղեն, սեւ եւ կարմիր պղպեղ: Ապա՝ մեկ բաժակ գինին, տոմատի մածուկը եւ լոլիկները: Եթե պահածոյացված է սեփական հյութի մեջ, հյութը նույնպես ավելացրեք: Եփեք մոտ 10 րոպե:

gndilner3

Հրակայուն ամանի մեջ լցրեք լոլիկով թանձրուկի կեսը:

 

Մսից գնդիկներ պատրաստեք: Սպագետիները մեջից կիսեք: Յուրաքանչյուր գնդիկի մեջ խրեք 7-8 հատիկ սպագետի: Մսագնդիկները շարեք լոլիկի թանձրուկի վրա, մնացած թանձրուկով ամբողջովին ծածկեք մսագնդիկները: Նկատի ունեցեք, որ սպագետին պետք է եփվի այդ թանձրուկի մեջ, այնպես որ, եթե թանձրուկը քիչ լինի, ավելացրեք մի քիչ ջուր, արգանակ, գինի կամ տոմատի հյութ:

gndikner4

gndikner5 gndikner6

Դրեք 200 աստիճան տաքացրած ջեռոցը 20-30 րոպեով:

Մատուցեք տաք վիճակում՝ վրան թարմ կանաչի կտրատած:

gndikner7

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29