Փետրվարի 26-ից մարտի 3-ը Չինաստանում անցկացվելու են ավանդական Համաշխարհային մտավոր խաղերը, որի շախմատային ծրագրում ընդգրկված են ռապիդ, բլից եւ բասկյան (միաժամանակ երկու գույնի խաղաքարերով) շախմատները:
Կանանց եւ տղամարդկանց մրցաշարերում հանդես են գալու 16-ական շախմատիստներ: Նրանց մեջ են Հայաստանի ազգային հավաքականների անդամներ Լիլիթ Մկրտչյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև