Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Վալտեր Կավալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մարտի 11-ին, ժամը 18-ի սահմաններում ՀՀ քաղաքացիներ Արման Դանիելյանի եւ Սուրբ-Մանուկ Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնության գալով՝ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքում, Դեբեդ գետով ապօրինի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ մուտք գործել Վրաստանի տարածք:
2015թ. մարտի 25-ին Վ. Կավալյանը Սուրբ-Մանուկ Հովհաննիսյանի հետ նույն վայրով եւ նույն կերպ անցել է Վրաստանի տարածք: Բացի այդ, 2015թ. ապրիլի 9-ին Կավալյանը նույն ճանապարհով նորից ապօրինի մուտք է գործել Վրաստանի տարածք:
Նախկինում չդատված Վալտեր Կավալյանը կալանավորված է: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասով(«Պետական սահմանն ապօրինի հատելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործարկելու սպառնալիքով»): Այդ հոդվածը նախատեսում է 3-7 տարի ազատազրկում:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է փետրվարի 26-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ