Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխղեկը չպատասխանեց Aravot.am-ի հարցերին ու հեռացավ գոլդ համարանիշով մեքենայով

Փետրվար 20,2016 22:12

Ավ. Իսահակյանի շենքի ճակատային հատվածի ապամոնտաժման դեմ պայքարի ելած երիտասարդ քաղաքացիական ակտիվիստները Aravot.am-ին պատմեցին, որ քանդման աշխատանքներն իրականացնող անհայտ շինարարական կազմակերպության աշխղեկը, որի անունը պետք է որ Գրիշա լիներ, իրենց հետ բարձր տոնով էր խոսում: Նա բանակցել սկսել է այն ժամանակ, երբ իրենց միացել են ավագ սերնդի մարդիկ:

«Նա բացատրում էր, որ այն հատվածը, որն սկսել են փորել, կցակառույց է, որն ավելացել է 1800-ականների շինությանը, որ իրենք օրիգինալ շենքը պահում են»:

Ակտիվիստներն այդ կարճ ժամանակում արդեն հասցրել էին տեղեկանալ, որ այդ կցակառույցը ավելացվել է 1978 թվականին եւ այնպես, որ բնօրինակ շենքից չի տարբերվում: «Ամեն դեպքում մենք այդքան լավ արված հատվածի քանդելն ենք անիմաստ համարում: Այստեղ խախտումները շատ են: Ոչ նախագիծն է փակցված, որ իմանանք, թե ինչ է կառուցվում, ոչ հայտարարություն կա, թե ով է կառուցողը, որ իմանանք ում դիմենք՝ հասկանալու, թե ինչ է կատարվում: Չենք կարողանում ինչ-որ բան հստակեցնել, ինչ-որ բան ճշտել: Դրա փոխարեն գալիս է ինչ-որ մի մարդ, որն իրեն ոչ ադեկվատ է պահում՝ բղավում է, տեսախցիկներն է քաշքշում»:

Զրույցի պահին ներկաներից մեկը մատնացույց արեց մի մարդու՝ ասելով, որ նա է աշխղեկը: Փորձեցինք նրանից տեղեկություններ ստանալ, սակայն նա հրաժարվեց պատասխանել եւ նստելով գոլդ համարով «RANGE ROVER»-ը հեռացավ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    D 😀 😀 գոնե ջիպը ու ռենջ-ռովերը իրարից տարբերեք, ամոթ ա… ձեր սորոս պապայի տառատեսակները չեք ճանաչում

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29