Լրահոս
Օրվա լրահոսը

Ավ. Իսահակյանի անվան գրադարանի շենքի ճակատային հատվածի ապամոնտաժումը կասեցվեց ակտիվիստների միջամտությունից հետո

Փետրվար 20,2016 21:44

Քաղաքապետարանն ու ոստիկանությունը խոստանում են վերահսկողություն սահմանել, բայց հասարակությանը չեն ասում ոչ սեփականատիրոջ, ոչ ապամոնտաժումն իրականացնող կազմակերպության անունները:

Ահազանգը ֆեյսբուքում տարածել է այդ աշխատանքների ականատեսներից մեկը եւ քաղաքացիական ակտիվիստներն ու լրատվամիջոցները շատ արագ հասել են դեպքի վայր: Նրանց հաջողվել է կանգնեցնել ապամոնտաժման աշխատանքը: Բայց ոչ ոք վստահ չէ, որ դա ժամանակավոր չի լինի:Amiryan2 Amiryan3

Ակտիվիստներից Սեդա Գրիգորյանն Aravot.am-ին պատմեց, որ ինքը եկել է ֆեյսբուքյան ահազանգին արձագանքելով: «Երբ եկա, քանդման աշխատանքներն արդեն դադարեցվել էին: Այստեղ էր քաղաքապետարանի ներկայացուցիչը: Եթե չեմ սխալվում, Արամ Այվազյան անունով: Ինքը փորձեց խոսել շինարարությունն իրականացնողների եւ ղեկավար անձանց հետ, որոնք ոչ մի կերպ չներկայացան:

Միայն բանվորերն էին, որոնք հորդորում էին դուրս գալ տարածքից եւ ոչ մի բացատրություն չէին տալիս: Այդ պարագայում չունենալով ոչ մի ինֆորմացիա եւ տեսնելով, որ շենքի ճակատային մասի վերևի մի հատվածը պերֆորատորով փորել-քանդել են, այլ ոչ թե գոնե քարերը հանել, քաղաքապետարանի ներկայացուցիչը փաստեց, որ սա անօրինականություն է, որ քաղաքապետարանը թույլ չի տվել ճակատային հատվածը քանդել կամ քարեր հեռացնել եւ խոստացավ, որ քաղաքապետարանը վերահսկողություն կսահմանի: Բայց դրանից հետո արդեն երկու ժամ է քաղաքապետարանից ոչ մի ներկայացուցչի չենք տեսել: Մենք հանցագործության մասին ահազանգել ենք նաեւ ոստիկանություն: Նրանց ներկայացուցիչներն էլ եկան:

Մայոր Ղազար Հունանյանը նույնպես խոստացավ հետեւողական լինել եւ վերահսկողություն սահմանել, եթե պարզվի, որ սա քրեորեն պատժելի եւ ապօրինի գործընթաց է: Մենք իրենց եւ մյուսներին էլ մեջբերում կատարեցինք ՔՕ 264-րդ հոդվածից: Այն փաստում է, որ հուշարձաններին հասցված վնասը քրեորեն պատժելի է սեփականատերերի համար: Բայց այս պահի դրությամբ մենք ինֆորմացիա չունենք, թե ով է իրականացնում այս աշխատանքը եւ ովքեր են, որ պետք է պատասխանատվություն կրեն»:

Հավաքվածներից մեկն ասաց, որ դա «Սպիտակ տնակ» շինարարական կազմակերպությունն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. whistleblower says:

    Շենքն իրենց մարմիններով և պաշտոններով պետք է պաշտպանեն քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը և մշակույթի նախարարը… խավարասերի կյանքով են ապրում երկրում

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29