Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի դեսպանը կշարունակի գործակցել ՀՀ օմբուդսմենի հետ

Փետրվար 20,2016 21:31

«Հայաստանը, ինչպես եւ Միացյալ Թագավորությունը, միացել է միջազգային, այդ թվում՝ ՄԱԿ-ի տարբեր համաձայնագրերին եւ պարտավորություններին: Մենք հասկանում ենք, թե որոնք են դրանք: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը շատ կարեւոր ենք համարում ցանկացած երկրում, այդ թվում՝ Հայաստանում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ անդրադառնալով ՀՀ-ում Մարդու իրավունքների ինստիտուտի կայացման հարցին: Մինչեւ Կարեն Անդրեասյանի հրաժարականը՝ Ֆարնուորթը նշել է,  որ Մեծ Բրիտանիան մշտապես հետեւում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Օմբուդսմենի գործունեությանը:

«Ես եւ ինձ նախորդած դեսպանները սերտորեն գործակցել ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ եւ ես պատրաստ եմ շարունակելու այդ համագործակցությունը»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի գնահատման ամենաարդյունավետ մեխանիզմներից է ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող համընդհանուր պարբերական գնահատումը. «Դրանում նշվում են մարդու իրավունքների հետ կապված խնդիրները: Նույնն արվում է նաեւ Հայաստանի պարագայում»:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ թեկնածուի՝ Արման Թաթոյանի թեկնածությունը կներկայացվի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը: Դեսպան Ֆարնուորթն այսօր ներկա էր  Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի բացմանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29