Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԹ դեսպան. «Բրիտանական ֆիլմերը մտածելու տեղիք կտան»

Փետրվար 20,2016 19:41

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր «Լեդին ֆուրգոնում» ֆիլմի  ցուցադրությամբ մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը, որը ներկայացնում է բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն և տպավորիչ աշխատանքները՝ կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա: ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը լրագրողներին ասաց, որ Մեծ Բրիտանիա-Հայաստան գործակցության մեջ շատ կարեւոր են նման մշակութային միջոցառումները. «Այս փառատոնի համար Բրիտանական խորհուրդը հիանալի ֆիլմեր է ընտրել: Հուսով եմ՝ շատերը կդիտեն: Կարծում եմ՝ այդ ֆիլմերը մտածելու տեղիք եւ աշխարհին այլ տեսանկյունից նայելու հնարավորություն կտան»:

скачанные файлыскачанные файлы

Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր Վարդանյանն էլ նկատեց, որ բրիտանական ֆիլմերի ֆոնդը բավականին մեծ եւ հարուստ է. «Անգլիացիները ֆիլմեր նկարահանելու մեծ տաղանդ ունեն: Փառատոնից փառատոն շարունակաբար նոր բացահայտումներ ես անում»:

Փետրվարի 27-ին էլ Փոքր թատրոնում կցուցադրվեն «Մաքսին Փիքի Համլետը» և «Սիրիայի թագուհիները» ֆիլմերը: Մայրաքաղաքում ֆիլմերի ցուցադրությունից հետո փառատոնը կշրջի մարզերում: Ֆիլմերը կներկայացվեն Ապարանում, Դիլիջանում և Ալավերդիում:  Նաեւ կկազմակերպվեն «Լավագույն գրախոսականի», Best Friends և #BestofBritish մրցույթները:

Ի դեպ, Բրիտանական ֆիլմերի փառատոնի բոլոր դահլիճները մատչելի են սայլակ օգտագործող անձանց համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29